Մխիթար Հայրապետյանը ճանաչողական այցով եղել է Աբովյանի տուն-թանգարանում. ԱԺ֊ն զվարճալի տեղեկություն է հայտնել


Մխիթար Հայրապետյանը ճանաչողական այցով եղել է Աբովյանի տուն-թանգարանում. ԱԺ֊ն զվարճալի տեղեկություն է հայտնել
Փետրվար 20 21:14 2020

Մխիթար Հայրապետյանը ճանաչողական այցով եղել է Աբովյանի տուն-թանգարանում։ Այս զվարճալի վերնագրով ԱԺ֊ն տեղեկություն է տարածել, որով հայտնում են՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրվա առթիվ այցելել է Խաչատուր Աբովյանի տուն թանգարան: Այցելուները հնարավորություն են ունեցել շփվելու պատգամավորի հետ:

 

Շրջայցից հետո գեղեցիկ երաժշտական համարներով հյուրերին ողջունել է Վահագ Ռաշը:

 

Այս նախաձեռնության շնորհիվ հանգանակված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ տրամադրվելու են թանգարանի այգու բարեկարգմանն ու բացօթյա գրադարանի ստեղծմանը:

 

Նման այցերն այսուհետեւ շարունակական բնույթ են կրելու, եւ յուրաքանչյուր ամսվա մեկ օր թանգարանում էքսկուրսավարը լինելու է հասարակական, մշակութային, քաղաքական ասպարեզում ճանաչված անձ: Նմանատիպ միջոցառումների շարքը նվիրվում է Մեծ գրողի ծննդյան 215-ամյակին:

 

Հետաքրքիր է, թե ինչ նկատի ունեն ճանաչողական այց ասելով։ Այսինք` մշակույթի ոլորտը վերահսկող հանձնաժողովի նախագահը կյանքի մեջ ոչ մի անգամ չի՞ եղել Աբովյանի տուն֊թանգարանում

։