Արցախում կդադարեցվեն հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները


Արցախում կդադարեցվեն հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները
Փետրվար 20 19:48 2020

Արցախի Հանրապետության բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի գրանցման և համաճարակաբանական լարված իրավիճակի հետ կապված, բնակչության առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով, առաջարկվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, որ 2020 թվականի փետրվարի 21-ից փետրվարի 22-ը ներառյալ դադարեցվի հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկների գործունեությունը:

 

Հիվանդությունը առավել վերահսկելի դարձնելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից արձակվել է հրաման, նախարարության ենթակա բուժհիմնարկների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքները ս.թ. փետրվարի 22-ի՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը համարել աշխատանքային օր և աշխատանքները կազմակերպել մինչև ժամը 15.00-ն: