Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան գովաբանել են Ֆիլիպ Կիրկորովի տեսահոլովակն ու հանդերձանքը (տեսանյութ)


Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան գովաբանել են Ֆիլիպ Կիրկորովի տեսահոլովակն ու հանդերձանքը (տեսանյութ)
Փետրվար 20 19:20 2020

Ռուս երգիչ Փիլիպ Կիրկորովը Instagram սոցիալական կայքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես են իտալացի դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան գովաբանում «Սիրավեպեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում իր կերպարը:

«Ամբողջ Ռուսաստանի համար իտալական նորաձևության ողջույն Դոմենիկոյից և Ստեֆանոյից: Շնորհակալություն նրանց նորաձևության տանը «Սիրավեպեր» տեսահոլովակի բացառիկ կերպարների համար: Գեղեցկությունը կփրկի աշխարհը»,- հրապարակմանը կից գրել է Կիրկորովը:

 

Երաժշիտը նկարահանվել է Alta Sartoria-ի հին աստվածների թեմային նվիրված հավաքածուի հանդերձանքով, որի ցուցադրությունը տեղի է ունեցել 2019թ. ամռանը:

Ֆիլիպ Կիրկորովը տեսահոլովակը հրապարակել է YouTube սոցիալական կայքում, որտեղ հանդես է գալիս կաթոլիկ հոգևորականի դերում և փորձում է դիմակայել գայթակղիչ ծխական գեղեցկուհուն:

 

Մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը գրեթե երկուսուկես միլիոն դիտում է գրանցել կայքում և  հեռուստադիտողի բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել:

tert.am