Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն. Արաբկիր համայնքի նախկին թաղապետ


Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն. Արաբկիր համայնքի նախկին թաղապետ
Փետրվար 20 18:13 2020

Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն է կատարվել։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

 

«Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե, որևէ օրենքով արգելված իր չգտնվեց:

Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:

 

Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին»,-նշել է նա։