Անդրանիկ Քոչարյանի որդին հրաժարվեց մեկնաբանել իր՝ բանակում չծառայելու պատճառերը (տեսանյութ)


Անդրանիկ Քոչարյանի որդին հրաժարվեց մեկնաբանել իր՝ բանակում չծառայելու պատճառերը (տեսանյութ)
Փետրվար 20 17:51 2020

Ավարտվեց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդու՝  Լևոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: Ավարտին լրագրողները մոտեցան նրան, և փորձեցինք ճշտել, թե ինչ պատճառով չի ծառայել բանակում, պատասխանեց, որ հարցի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում, ուստի չի պատասխանում հարցին՝ խորհուրդ տալով դիմել զինկոմիսարիատ:

 

Հարցրինք, բայց ինչու՞ դիմենք զինկոմիսարիատ, եթե անձամբ իրեն ենք հարցը ուղղում, նա դարձյալ չպատասխանեց հարցին: Հետաքրքրվեցինք նաև, թե երբևէ պատրաստվու՞մ է ծառայել Զինված ուժերում, ասաց, որ այդ հարցի պատասխանը ևս չունի:

 

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին է: Եթե ԲՈԿ-ը հաստատի նրա ատենախոսությունը, ապա նա կազատվի զինվորական ծառայությունից: Լևոն Քոչարյանը 26 տարեկան է, և աշխատում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում:

 

Նշենք, որ հանձնաժողովը հաստատեց Քոչարյանի ատենախոսությունը՝ 7 կողմ և 0 դեմ ձայներով: