Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը հայտարարություն է տարածել շների հարձակման դեպքերի վերաբերյալ


Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը հայտարարություն է տարածել շների հարձակման դեպքերի վերաբերյալ
Փետրվար 20 17:44 2020

Ելնելով վերջին շրջանում ստացած ահազանգերից` կծման դեպքերի վերաբերյալ, Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ ` հայտնաբերելու խնդրահարույց շներին։

Եթե շունը կծել է Ձեզ պետք է.

 
  • դիմել բժշկական հաստատություն,
  • ստանալ անհրաժեշտ բուժօգնություն,
  • բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ կծման դեպքի վերաբերյալ,
  • թուղթը ներկայացնել “ԹԿՎԿ” ՀՈԱԿ,
  • ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համար, գույն, գտնվելու վայր, ցանկալի է նկար)։