Շարունակվում է Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը


Շարունակվում է Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը
Փետրվար 20 15:18 2020

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝  ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

 

Այս դատական նիստին հետազոտվելու են գործով առկա ապացույցները, այնուհետեւ՝ վկաների հարցաքննությունը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին հետազոտվեց որպես իրեղեն ապացույց՝ ատրճանակը։

 

Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: