ՀՀ գլխավոր դատախազը հանդիպում է ունեցել պաշտպանության բանակի հրամանատարության հետ


ՀՀ գլխավոր դատախազը հանդիպում է ունեցել պաշտպանության բանակի հրամանատարության հետ
Փետրվար 20 15:13 2020

Հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության շրջանակում Արցախում գտնվող ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 20-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերին ու զորքերում  կարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր: