Այս տարի ՀՔԾ-ն վերականագնել է 7 անգամ ավելի շատ գումար. Փաշինյան


Այս տարի ՀՔԾ-ն վերականագնել է 7 անգամ ավելի շատ գումար. Փաշինյան
Փետրվար 20 13:23 2020

Հակակոռուպցիոն պայքարը ավելի արդյունավետ դարձնելու և շատ ավելի մեծ գումարներ պետական բյուջե վերադարձնելու թեմայով վերջին շրջանում քննարկումներ ունեցել ենք և շարունակում ենք ունենալ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, և դա լինելու է առաջիկա մեր ամենակարևոր խնդիրներից մեկը: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ հայտարարություն, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պետք է 2,5 միլիարդ դոլար հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա, մասնավորապես զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար»,-ասաց նա և նշեց, որ այդ 2,5 միլիարդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում գողացված միջոցների հետ բերման գործըթնացի միջոցով:

 

«Հիմա հարց, արդյոք այս պահի դրությամբ ինձ գոհացնում և բավարարում են այն ծավալները, մասշտաբները որոնցով մենք այս խնդիրը լուծել ենք, այո աննախադեպ հաջողություններ ունենք: Մասնավորապես այս տարի հատուկ քննչական ծառայությունը վերականագնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում, իսկ այն գոյություն ունի արդեն 11 տարի: Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չգնահատել, բայց մյուս կողմից մեր սահմանած նշաձողները ավելի բարձր են և մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցյալը կա»,-ասաց նա: