Հանգչի´ր խաղաղությամբ, վարպե´տ. Մարությանը Երվանդ Մանարյանի մասին գրառում է արել


Հանգչի´ր խաղաղությամբ, վարպե´տ. Մարությանը Երվանդ Մանարյանի մասին գրառում է արել
Փետրվար 20 12:29 2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ուշ երեկոյան ստացա վարպետի մահվան բոթը: Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հարենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե սերնդի ամենապայծառ աստղերից մեկը, մեկը, նրանցից, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին մշակութային Երևանի կերպարը: Մարդ, որն արդեն մեր ժամանակներում քաղաքացիական գիտակցության բարձր նշաձող սահմանեց բոլորիս և հատկապես արվեստի մարդկանց համար»:

 

Քաղաքապետը նշել է, որ Մանարյանի տիկնիկային թատրոնը ոչ միայն հեքիաթային աշխարհ էր, այլև անկախ երկրի վաղվա ազատ քաղաքացու դարբնոց: Մարությանը վարպետի խոսքերն է մեջբերել.

 

«Ավելի լավ է պետությունը միջոց ծախսի զարգացող երեխայի վրա, քան թե հետո նրա վատ դաստիարակության հետևանքով գումարներ ծախսի՝ բանտերում պահելու համար»:

Հայկ Մարությանը նաև ընդգծել է, որ իսկական ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի անունն ու գործը դեռ երկար կմնան մեզ հետ՝ որպես բարության, ազնվության ու ազատ մտքի ուղեցույց.

 

«Հանգչի´ր խաղաղությամբ, վարպե´տ»:



loading...