Ռուս-թուրքական փոխադարձ սպառնալիքներ. սցենարներ Հայաստանի համար


Ռուս-թուրքական փոխադարձ սպառնալիքներ. սցենարներ Հայաստանի համար
Փետրվար 20 12:04 2020

1in.am-ը գրում է.

Ռուսաստանն ու Թուրքիան փոխանակվում են բավականին քաղաքավարի, բայց թափանցիկ փոխադարձ սպառնալիքներով: Թուրքիայի նախագահ Էրդողանն ազդարարել է Մոսկվայում ռուս-թուրքական բանակցության հերթական փուլի ապարդյուն ավարտը: ԱԳՆ պատվիրակությունները բանակցում էին Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով Սոչիում ամիսներ առաջ ձեռք բերած պայմանավորվածությունները կատարելու համար: Սակայն պայմանավորվել չի ստացվում: Ասադի բանակը էական առաջընթաց է արձանագրել Իդլիբի վերահսկողության ուղղությամբ, ինչը Թուրքիային դրել է բարդ կացության առաջ: Անկարան Մոսկվային է մեղադրում սիրիական բանակին աջակցելու համար: Եթե Թուրքիան պատասխանի ռազմական ուժով, ապա դա կնշանակի թուրք-ռուսական բախում Իդլիբում: Իսկ լոկալ մասշտաբով արդեն իսկ եղած որոշակի բախման հետևանքով երկու կողմերն էլ ունեն զոհեր:

Թեև Անկարան հայտարարել էր, թե Իդլիբի պատճառով չեն փչացնի հարաբերությունը Ռուսաստանի հետ, որովհետև ունեն ավելի խորքային շահեր, այդուհանդերձ, գոնե առայժմ հարաբերությունը գնում է փչանալու ուղղությամբ: Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբում ռազմարշավին պատրաստվելն ավարտել են, և դա ժամանակի հարց է: Կրեմլը պատասխանել է մամուլի խոսնակի մակարդակով, որ դա կլինի Թուրքիայի ընտրած վատագույն սցենարը: Միաժամանակ, Էրդողանն արձագանքել է, թե չի հավատում, որ Ռուսաստանը կմասնակցի «վատ սցենարներին»: Այլ կերպ ասած՝ Մոսկվան Պեսկովի մակարդակով հայտարարում է՝ ապա մի թող Անկարան պատրաստվի ռազմական գործողություն իրականացնել, իսկ Անկարան էլ պատասխանում՝ ապա թող Մոսկվան փորձի մեզ կանգնեցնել: Կասկած չկա, որ երկու կողմում էլ կա ինչպես շանտաժի, այնպես էլ բլեֆի տարր՝ կախված այն հանգամանքից, թե որը կանցնի, և ումը կանցնի:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում