50 մլն դրամ՝ Արթուր Ալեքսանյանին եւ մյուս լավագույն մարզիկներին պարգևատրելու համար


50 մլն դրամ՝ Արթուր Ալեքսանյանին եւ մյուս լավագույն մարզիկներին պարգևատրելու համար
Փետրվար 19 22:27 2020

Կառավարույթունը որոշել է լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին  5 մլն դրամով պարգևատրել: 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, որի  արդյունքում որոշվել են 10 լավագույն մարզիկները: 

 

Պարգևներ կհանձնվեն ներքոհիշյալ 10 լավագույն մարզիկներին՝ Արթուր Ալեքսանյան հունահռոմեական ըմբիշ, Ռուբեն Ալեքսանյան ծանրորդ, Արթուր Ավետիսյան մարմնամարզիկ, Հովհաննես Բաչկով բռնցքամարտիկ, Սլավիկ Գասպարյան հունահռոմեական ըմբիշ, Տիգրան Կիրակոսյան սամբիստ, Արսեն Հարությունյան ազատ ոճի ըմբիշ,Սիմոն Մարտիրոսյան ծանրորդ, Գոռ Մինասյան ծանրորդ, Հակոբ Մկրտչյան ծանրորդ:

 

Ընդհանուր պետական բյուջեից կհատկացվի 50 մլն դրամ: