Մարզպետների, կառավարության, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից նկատվում են հանրաքվեի քարոզչության դեպքեր, ինչն արգելված է օրենքով․ Արսեն Բաբայան


Մարզպետների, կառավարության, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից նկատվում են հանրաքվեի քարոզչության դեպքեր, ինչն արգելված է օրենքով․ Արսեն Բաբայան
Փետրվար 19 19:05 2020

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ տարբեր պաշտոնյաների կողմից իրականացվող քարոզչության դեպքերին։

 

Արսեն Բաբայանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

 

««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։

Նկատվում են մարզպետների կողմից, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերի ներկայացուցիչների կողմից այս կանոնի խախտումներ, որոնք արտահայտվում է նաեւ ֆեյսբուքի անհատական գլխավոր նկարներում Հանրաքվեին՝ ԱՅՈ գրառմամբ քարոզով»։



loading...