Արայիկ Հարությունյանը անցորդներին գրքեր է նվիրել

Արայիկ Հարությունյանը անցորդներին գրքեր է նվիրել
Փետրվար 19 17:40 2020

Նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակիցների հետ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի առջև՝ «Ընթերցողի» արձանի մոտ, անցորդներին նոր հրատարակված գրքեր է նվիրել և շնորհավորել տոնի կապակցությամբ:

 

Հաջորդիվ նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցել է արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին, որին իրենց մանկապատանեկան գրական հավաքածուներով մասնակցել են հայկական մի շարք հրատարակչություններ և գրատներ:

 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում, «Հեքիաթի դեսպաններ» խորագրով ծրագրի շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը փոքրիկ ընթերցասերներին ներկայացրել է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», որից հետո զրուցել է երեխաների հետ, հարցեր տվել, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին:

 

loading...