«Սա խոսում է կադրային սնանկության մասին». Վահե Դավթյան


«Սա խոսում է կադրային սնանկության մասին». Վահե Դավթյան
Փետրվար 19 17:30 2020

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պարոն վարչապետ, մեծ համակարգերի ու առավել ևս պետության արդյունավետ կառավարման համար նախևառաջ անհրաժեշտ է ապահովել գործառույթների բաշխում:

Այն, որ Դուք ստանձնել եք ՃՈ ծառայության պետի մամլո խոսնակի գործառույթը՝ բալային համակարգի առավելությունների մասին հատուկ live անցկացնելով, խոսում է կառավարման համակարգում խորքային ճգնաժամի ու կադրային սնանկության մասին:

Տուգանման նոր համակարգն այլևս ներդրված է: Պետք չէ մեզ համոզել, որ այն շատ լավն է և ուղղված է արդարության հաստատմանը: Մենք դա չենք բացառում:

Խոսելու փոխարեն պարզապես արեք այնպես, որ այն լինի արդյունավետ ու իրապես նպաստի երկրում երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Հ. Գ. Ինձնից 0,5 տուգանային միավոր պահելու մասին ՃՈ վերջին որոշման հետ համաձայն չեմ»:



loading...