Ֆրանսիայի հնագույն ատոմակայանը հունիսին կդադարեցնի աշխատանքը


Ֆրանսիայի հնագույն ատոմակայանը հունիսին կդադարեցնի աշխատանքը
Փետրվար 19 16:34 2020

 Ֆրանսիայի կառավարությունը սահմանել Է Ֆրանսիայի «Ֆեսենհայմ» հնագույն ատոմակայանի երկու ռեատորների կանգնեցման ստույգ ժամկետները՝ այս տարվա համապատասխանաբար փետրվարի վերջին եւ հունիսի վերջին: Համապատսախան կարգադրությունը փետրվարի 19-ին հրապարակվել Է Journal officiel պետական պաշտոնական բանբերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Այդ իրադարձությունն (…) առաջին քայլն Է Ֆրանսիայի Էներգետիկական ռազմավարության մարմնավորման ուղղությամբ, որը նպատակամղված Է միջուկային եւ վերականգնվող ԷլեկտրաԷներգիայի միջեւ հավասարակշռության աստիճանական հաստատմանը՝ ԷլեկտրաԷներգիայի արտադրությունից վնասակար արտանետումների կրճատման պայմաններում՝ մինչեւ 2022 թվականը ածխային Էլեկտրակայանների փակման շնորհիվ»,- ընդգծված Է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը փետրվարի 19-ին բերում Է France Info ռադիոկայանը: «Ֆեսենհայմ» ԱԷԿ-ը՝ Ֆրանսիայի հնագույն գործող ատոմակայանը, գտնվում Է երկրի հյուսիս - արեւելքում՝ Էլզասի տարածաշրջանում: Իր շահագործման ժամկետի վաղեմության պատճառով (շարք Է մտել 1977 թվականի հունվարի 1-ին) այն բազմիցս քննադատության օբյեկտ Է դարձել բնապահպանների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: