ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից


ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
Փետրվար 19 15:35 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Ալեքսան ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,- մասնավորապես նշվում է նախագահի հրամանագրերից մեկում: Հիշեցնենք, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնից ազատելու մասին առաջարկությամբ նախագահին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



loading...