«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավորի մոտ հայտնաբերել են մարիխուանա


«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավորի մոտ հայտնաբերել են մարիխուանա
Փետրվար 19 11:10 2020

Փետրվարի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված կալանավորված անձ Ռ. Ա.-ին: Այս մասին տեղեկացնում է ԱՆ Քրեակատարողական ծառայությունը:

 

Խուզարկությամբ վերջինիս պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել մոտ 0.4 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: