Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքը հիմնանորոգվում և վերազինվում է

Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքը հիմնանորոգվում և վերազինվում է
Փետրվար 19 14:55 2020

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆերյսբուքյան իր էջում հայտնում է, որ  Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգման և վերազինման գործընթացը մեկնարկել է:

 

«Քիչ առաջ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում էի, որտեղ աշխատանքային հանդիպում և շրջայց ունեցա՝ տնօրենի պաշտոնակատարի ուղեկցությամբ:

Տեղեկացնում եմ, որ մարտի սկզբից ծննդօգնության բաժանմունքում կսկսվեն շինարարական աշխատանքներ, այժմ ընթանում է նախագծահաշվային փաստաթղթերի կազմման գործընթաց:

Արդյունքում, հիմնովին կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը, այդ թվում բաժանմունքի առանձին մուտքը, կանանց կոնսուլտացիոն հատվածը, ծննդօգնության հարկաբաժինները, որից հետո բաժանմունքը կհամալրվի լիովին նոր գույքով և կվերազինվի նորագույն բժշկական սարքավորումներով:

Հիշեցնեմ, որ որոշում էր կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով: Նշեմ նաև, որ այս բժշկական կենտրոնում առկա խնդիրները նախատեսված էր լուծել կայուն զարգացման ճանապարհով, սակայն ստեղծված իրավիճակը ստիպեց կիրառելու Crisis Management-ի գործիքակազմ՝ հարցը օր առաջ լուծելու համար»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

 

loading...