Ջալալ Հարությունյանը՝ Արցախի ՊԲ շտաբի պետ. նախագահը ստացել է միջնորդագրեր


Ջալալ Հարությունյանը՝ Արցախի ՊԲ շտաբի պետ. նախագահը ստացել է միջնորդագրեր
Փետրվար 19 14:39 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ Ալիկ Ալեքսանյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ միջնորդագրերը:

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ նախագահը դեռ չի ստորագրել դրանք. նա եռօրյա ժամկետ ունի: Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների՝ սպասվում է, որ պաշտոնից կազատվի նաեւ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը:

Իշխանական աղբյուրները հաստատում են այս տեղեկությունը, հաստատելով նաև այն, որ այդ պաշտոնում կնշանակվի Ջալալ Հարությունյանը: Պաշտոնապես այս մասին կհրապարակվի այսօր:



loading...