Հափշտակել են Դադիվանքում տեղադրված գանձանակը


Հափշտակել են Դադիվանքում տեղադրված գանձանակը
Փետրվար 19 13:15 2020

Փետրվարի 18-ին Շահումյանի շրջանի բնակիչ, 1965թ. ծնված Գ. Գ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել։ 

ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են,որ նույն օրը ժամը 18:50-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը: 

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: