ՔՊ-ի գրասենյակը երեկ հսկում էին դիպուկահարներ, դիմացի մայթին էլ ԱԱԾ-ականներ կային


ՔՊ-ի գրասենյակը երեկ հսկում էին դիպուկահարներ, դիմացի մայթին էլ ԱԱԾ-ականներ կային
Փետրվար 18 23:52 2020

 

Նախընտրական շրջանի մեկնարկին եւ բանակում տեղի ունեցող անհասկանալի մահերին զուգահեռ ուժեղացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը: Նրա թիկնապահները սկսել են ցանկացած մանրուք վտանգ համրել եւ զգուշանալ:

Երեկ, օրինակ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում, երբ տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի եւ Իմքայլականների հանդիպումը գրասենյակը հսկվում էր դիպուկհարների կողմից: Նրանք ՔՊ-ի գրասենյակի հարեւանությամբ գտնվող շենքերից մեկի տանիքին էին՝ քաղաքացիական եւ ուժային ծառայողների հագուստներով: Ավելին ԱԱԾ պետական պահպանության ծառայություն իրականացնողները ոչ միայն հսկում էին այն մայթը որտեղ տեղակայված է ՔՊ գրասենյակն, այլեւ դրա դիմացի մայթը: 

Այնուհետ մի տարօրինակ միջադեպի ականատես եղանք: Շենքը, որտեղ տեղակայված է ՔՊ-ի գրասենյակը էլիտար բանակելի շենք է: Մինչ մայթից շքամուտք առկա է փոքրիկ աստիճանավանդակ: Անցորդների համար նախատեսված հատվածն առանձնացված է երկաթյա անվտանգության պատնեշներով, իսկ կողքին հենասյուն է՝ սալապատ փոքրիկ տարածքով: Երեկ լրագրողներից մեկը համակարգչի համար նախատեսված պայուսակը դրել էր այդ սալապատ հատվածում, սակայն հանկարծ եկան վարչապետի անվտանգության աշխատակիցները եւ պահանջեցին, որ հեռացնի պայուսակը: Երբ լրագրողը փորձեց հասկանալ, թե ինչն է խնդիրը՝ անվտանգության աշխատակիցները որեւէ հիմնավորում չտվեցին:

Սակայն նկատենք, որ այդ հատվածում մշտապես լրագրողները դրել են իրենց պայուսակները, նկարահանող սարքեր եւ այլն: Բայց առաջին անգամ էր, որ անվտանգության աշխատակիցները նման բան պահանջեցին:

Ընդգծենք, որ սա միակ տարօրինակ պահվածքը չէր: Այդ դեպքից քիչ առաջ էլ անվտանգության աշխատակիցներից մեկի ցուցումով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանը մոտեցավ օպերատորներին եւ փորձեց հասկանալ, թե որ լրատվամիջոցներից են: Տեղեկանալուց հետո նա հատուկ սարքերի միջոցով զեկուցեց անվտանգության աշխատակցին: Նկատենք, որ նախկինում երբեք նման բան չի եղել:

Հետաքրքիր է, թե ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը:



loading...