Նստել ենք ավտոբուս ու անհայտ ուղղությամբ գնում ենք, բայց կա մի խնդիր` ավտոբուսի ղեկին վարորդ չկա. Թեհմինա Վարդանյան


Նստել ենք ավտոբուս ու անհայտ ուղղությամբ գնում ենք, բայց կա մի խնդիր` ավտոբուսի ղեկին վարորդ չկա. Թեհմինա Վարդանյան
Փետրվար 18 14:37 2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

«Այս հրաժարականների շքերթում ամենահետաքրքրական նախադասությունը` «իր դիմումի համաձայն»-ն է: Քաղաքապետարանում միայն թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ այս իշխանությունները կադրային լուրջ խնդիրներ ունեն, բայց նաև խորը բարդույթ:

Իմ լավ ընկերներից մեկը մի օր ներկա իրավիճակը շատ հետաքրքիր նկարագրեց. տպավորություն է, որ նստել ենք ավտոբուս ու անհայտ ուղղությամբ գնում ենք, բայց կա ևս մի խնդիր` ավտոբուսի ղեկին վարորդ չկա…»