«Կոշ» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել են մեթադոն հիշեցնող դեղահաբերի փշրանքներ եւ մարիխուանայի նմանվող զանգված

«Կոշ» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել են մեթադոն հիշեցնող դեղահաբերի փշրանքներ եւ մարիխուանայի նմանվող զանգված
Փետրվար 18 14:15 2020

2020 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեղազննության արդյունքում հիմնարկի բնակելի գոտում հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված 1 փաթեթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Զննությամբ հայտնաբերել են առանձնացված 13 գրամ քաշով, մեթադոն հիշեցնող դեղահաբերի փշրանքներ և 14 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել  է դատաքիմիական փորձաքննություն։

loading...