Ինձ արգելել են խոսել. ՌՈ պետ Արթուր Բաղդասարյան


Ինձ արգելել են խոսել. ՌՈ պետ Արթուր Բաղդասարյան
Փետրվար 18 14:07 2020

Ակտիվ լուրեր են շրջանառվում, որ պաշտոնանկ է արվել Ռազմական ոստիկանութան պետ Արթուր Բաղդասարյանը։ Տեղեկությունը ճշտելու համար Factor.am-ը կապ է հաստատել Արթուր Բաղդասարյանի հետ։ Վերջինս հրաժարվել է որևէ պարզաբանում տալ։

«Ինձ արգելել են խոսել»,- լրատվականին հակիրճ ասել է նա։

Հիշեցնենք, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում՝ 2020թ.-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ:

Ընդ որում, զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով: