Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք Է անցկացնում խորհրդարանի շենքի մոտ


Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք Է անցկացնում խորհրդարանի շենքի մոտ
Փետրվար 18 13:13 2020

Վրաստանում քաղաքացիական ակտիվիստները եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները փետրվարի 18-ի առավոտից բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս Իրակլի Շոթաձեին հանրապետության գլխավոր դատախազ նշանակելու դեմ: Այսօրվա ակցիան կապված Է խորհրդարանի բյուրոյի նիստի հետ, որտեղ որոշվելու Է, թե հարցը երբ քվեարկության կդրվի լիագումար նիստում:

«Ցավոք մենք գիտենք, որ նրանք կպաշտպանեն Շոթաձեի թեկնածությունը, ուստի հարկավոր Է փոխել Իվանիշվիլիի ամբողջ ուղղաձիգը»,-լրագրողներին հայտարարել Է ակցիային մասնակցող «Եվրոպական Վրաստանի» ղեկավարներից մեկը՝ Գիգա Բոկերիան:

Հանրահավաքի մասնակիցները փորձել են փակել Չիչինաձե փողոցի երթեւեկելի մասը, ինչի պատճառով ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:

Ցուցարարները մեծամասնությունից պատգամավորների համար կազմակերպել են այսպես կոչված «ամոթանքի միջանցք» եւ նրանց ուղեկցել սուլոցներով ու վիրավորական բացականչություններով:

Նախօրյակին իրավաբանական հարցերի խորհրդարանական կոմիտեն պաշտպանել Է Իրակլի Շոթաձեի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի համար, ինչն առաջացրել Է ընդդիմության վրդովմունքը:

Նախկին գլխավոր դատախազի թեկնածությունը փետրվարի 7-ին առաջադրել Է Դատախազական խորհուրդը: Գաղտնի քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկել են խորհրդի 12 ներկայացուցիչներից 11-ը:

36 տարեկան Իրակլի Շոթաձեն արդեն երեք տարի՝ 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2018 թվականի մայիսն աշխատել Է Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում, հաղորդել Է Sputnik-ը: