Աջափնյակի նոր թաղապետը դեռ չի հասել թաղապետարան, բայց արդեն ազատվողներ կան


Աջափնյակի նոր թաղապետը դեռ չի հասել թաղապետարան, բայց արդեն ազատվողներ կան
Փետրվար 18 12:20 2020

 

Արդեն տեղեկացրել էինք, որ Աջափնյակը նոր թաղապետ ունի: Գեւորգ Բաբայանին փոխարինել է Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականի որդին՝ Թելման Թադեւոսյանը:

Թադեւոսյանը դեռ չհասած թաղապետարան արդեն աշխատակիցներ են ազատվում: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վարդգես Զուռնաչյանը:

Նա հաստատեց ազատվելու մասին տեղեկությունը, բայց այլ մանրամասներ չնշեց: