Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա
Փետրվար 18 11:43 2020

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 17-18-ն 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես՝

Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում,

Գեղարքունիքի մարզի Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհին,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում,

Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա և 54 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: