Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան


Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան
Փետրվար 17 18:00 2020

Ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ,  հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն առաջիկա օրերին կմեկնեն մարզական հավաքներիԻնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարզիկները հայտնեցին փետրվարի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով Հռոմում անցկացված առաջնությանը՝ Արթուր Ալեքսանյանը նշեցոր միակ մտավախությունն այդ մրցումների ժամանակ Օլիմպիական խաղերին ընդառաջ վնասվածք ունենալն էր: «Մնացածը՝ լավ մարզավիճակում էիինձ լավ էի զգումԳոտեմարտել եմ իմ հիմնական մրցակիցների հետ ու բոլորին լավ ճանաչում էի»,-նշեց Արթուր ԱլեքսանյանըԱնդրադառնալով թուրք և ադրբեջանցի երկրպագուների և թուրք մարզիկի  պահվածքին՝ հաղթական պատվո հարթակի վրա մեջքով հայկական դրոշին կանգնելունմարզիկը նշեցոր այդ պահվածքը կարևոր չէ: «Այդ ժամանակ ես չեմ տեսելինձ հետո ասացինբայցեթե նույնիսկ նրանք դեմքով չշրջվեցին դրոշինհայոց հիմնը լսեցինԻմ հակառակորդ ադրբեջանցի մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականըԱյնպես որ, նրանց մեջքով շրջվելը կարևոր չէ»,-նշեց Արթուր Ալեքսանյանը՝ տեղեկացնելով որ դահլիճում շատ են եղել հայ երկրպագուներնրանց թվում` նաև Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանըինչը իրեն ավելի է ոգևորել:

Կարապետ Չալյանն էլ խոստանում է Օլիմպիական խաղերին չշտապել: «Կաշխատեմ օլիմպիական մրցումների ժամանակ չշտապելհենց այդ շտապելն է որ խանգարում է ինձ հաղթել»,-անկեղծացավ ՉալյանըԽոսելով Եվրոպայի առաջնության իր մրցակիցների մասին՝ Կարապետ Չալյանը նշեցոր բավական բարդ էր. «Բոլորը փորձառու ըմբիշներ էինդժվար էր գոտեմարտելըբայց փա՛ռք Աստծոառանց մեդալ չվերադարձա»:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը նվաճեցին բրոնզե մեդալ:

Արմենուհի Մխոյան



loading...