ՏԵՍԱՆՅՈՒԹ. տեսախցիկը ֆիքսել է Երեւանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը. երկուսն էլ մահացել են


ՏԵՍԱՆՅՈՒԹ. տեսախցիկը ֆիքսել է Երեւանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը. երկուսն էլ մահացել են
Փետրվար 17 12:07 2020

Shamshyan.com-ը  տեսանյութ է հրապարակել է փետրվարի 16-ին Երեւանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը: Հետիոտները փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով ու վրաերթի են ենթարկվել Toyota-ի վարորդի կողմից:

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, ում դին ոստիկանները հայտնաբերել էին Toyota-ի տանիքին, իսկ մյուս հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոնց:

 

Այսօր՝ փետրվարի 17-ին, հիվանդանոցում մահացավ Երեւանի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 16-ին՝ Պարոնյան փողոցում՝ «Արարատ բանկի» դիմաց, Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով: Տեղում մահացել էր եւս մեկ հետիոտն:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:00-ի սահմաններում Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Արարատ» բանկի դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:

 

Ոստիկաններն ու քննիչները պսրզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւան քաղաքի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ դեռեւս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը:

 

Վթարից հետո վարորդի ինքնազգացողությունը նույնպես վատացավ եւ նրան դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել էր հիվանդանոց: Մինչ այդ վարորդը քննիչի որոշմամբ ենթարկվել էր սթափության փորձաքննության: Պարզվել էր, որ նա ավտոմեքենան վարել է սթափ: 



loading...