Մանրամասներ` Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում տեղի ունեցած հրդեհից


Մանրամասներ` Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում տեղի ունեցած հրդեհից
Փետրվար 17 09:34 2020

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելքումովի 22/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել:

Ինչպես արդեն հայտնել էինք, հրդեհի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ:

Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ներսում գտնվող մի քանի մեքենա ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: Աղբյուրը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարում էին քաղաքացիները:

 



loading...