Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հանդես է եկել հայտարարությամբ

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հանդես է եկել հայտարարությամբ
Փետրվար 16 00:28 2020

Ինչպես հայտնի է, այսօր Մյունխենում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի բանավեճ-քննարկումը կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսպես կոչված «Խոջալուի ողբերգության» հետեւում կանգնած են ադրբեջանցիները։ Նա մեջբերեց Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Այազ Մութալիբովի հայտարարությունը, որն իբրեւ թե արվել էր Մութալիբովի կողմից «Аргументы и факты»-ի հետ զրույցի ժամանակ։

 

Եվ ահա, Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հանդես է եկել հայտարարությամբ։ Media.az-ի հետ զրույցում նա ասել է․ «Իհարկե, ես նման բան չեմ ասել։ Այո, ես արձանագրել եմ, որ այն ժամանակ Ադրբեջանի ներսում բարդ իրավիճակ էր, պայմանավորված ընդդիմության գործողություններով, Սակայն դա /նկատի ունի Խոջալուի այսպես կոչված ողբերգությունը/ ադրբեջանցիների ձեռքի գործը չէ։ Նրանք /նկատի ունի հայկական կողմին/ միշտ դիմում են այս մտացածին փաստարկին։ Դա ծիծաղելի կլիներ, եթե մարդկային զոհեր չլինեին»,- ասել է նախկին նախագահ Մութալիբովը։

loading...