Նիկոլ Փաշինյանը պարզապես չգիտի ԼՂ աշխարհագրություն. ադրբեջանական լրատվամիջոցները Փաշինյան-Ալիև քննարկման վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը պարզապես չգիտի ԼՂ աշխարհագրություն. ադրբեջանական լրատվամիջոցները Փաշինյան-Ալիև քննարկման վերաբերյալ
Փետրվար 15 22:53 2020

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել է Մյունխենյան անվտանգության միջազգային կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված, Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Փաշինյան-Ալիեւ քննարկումը։

 

Ադրբեջանական մամուլը հատկապես կենտրոնացել է այն դրվագի վրա, երբ Նիկոլ Փաշինյանը Շահումյանի շրջանը համարել է ԼՂ մաս, ինչին Ադրբեջանի նախագահը հակադարձել է, պնդելով մի քանի անգամ, որ Շահումյանի շրջանը Ղարաբաղի մաս չէ, եւ Հայաստանի վարչապետը ստիպված է եղել ներողություն խնդրել սխալի համար։ Ադրբեջանական լրատվամիջոցները սա վերագրում են այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես չգիտի ԼՂ աշխարհագրություն։

loading...