Էդմոն Մարուքյանն իր ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է քրեական ոստիկանություն


Էդմոն Մարուքյանն իր ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է քրեական ոստիկանություն
Փետրվար 14 12:11 2020

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:

Մարուքյանը նշեց փետրվարի 14-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում:

 

«Երեկ ինձ հրավիրել են քրեական ոստիկանություն, ես այնտեղ համապատասխան բացատրություն եմ տվել, հաղորդումն արձանագրվել է: Համապատասխան մարմիններն ընթացք կտան»,- ասաց Մարուքյանը:

Փետրվարի 11-ին լրագրողների հետ զրուցումԷդմոն Մարուքյանը հայտարարել էրոր անհայտանձանց կողմից սպառնալիքներ է ստանում ևդրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացրելգլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությանղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեինառերևույթ հնչած սպառնալիքների  հարցովգրությունը Գլխավոր դատախազություննուղարկել է ոստիկանության քրեականոստիկանության գլխավոր վարչություն:



loading...