Թրամփը կարող է արգելել վարչակազմին լսելու իր հեռախոսազրույցները այլ երկրների ղեկավարների հետ


Թրամփը կարող է արգելել վարչակազմին լսելու իր հեռախոսազրույցները այլ երկրների ղեկավարների հետ
Փետրվար 14 11:48 2020

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ կարող Է արգելել վարչակազմի աշխատակիցներին լսելու իր հեռախոսազրույցները մյուս երկրների ղեկավարների հետ: Այդ մասին նա փետրվարի 13-ին հայտնել Է IHeart ամերիկյան ռադիոկայանին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Դա այն Է, ինչով նրանք զբաղվում Էին երկար տարիներ. երբ դու զանգահարում ես այլ երկրների ղեկավարների, մարդիկ ունկնդրում են: Ես կարող եմ լիովին դադարեցնել այդ պրակտիկան»,- ասել Է Թրամփը:

 

ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ իր խոսակցություններն ունկնդրում Է մինչեւ 25 մարդ: Bloomberg գործակալությունը պարզաբանում Է, որ նրանց թվում են Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, Պետդեպարտամենտի ներկայացուցիչները եւ հետախուզության աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: