«Իրատես». ՀՅԴ-ի երիտասարդները կշարունակեն պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը


«Իրատես». ՀՅԴ-ի երիտասարդները կշարունակեն պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
Փետրվար 14 09:13 2020

«Իրատես» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդների պասիվությունը ժամանակավոր է:

 

Բուհերում հայրենագիտական առարկաների դասավանդման ոչ պարտադիր ձեւաչափի դեմ պայքարողները չեն նահանջելու: ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ երիտասարդներն այժմ սպասում են Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը, ինչից հետո կհասկանան՝ ինչպես վարվել:

 

«Մտադիր եք մասնակցե՞լ այդ քննարկումներին»,- հարցրինք ՀՅԴ-ականներից մեկին: «Հայրենագիտական առարկաների ուսուցումը եթե պարտադիրից դառնա «ըստ հայեցողության», ապա կշարունակենք մեր պայքարը՝ դասադուլների, նստացույցերի եւ այլնի տեսքով:

 

Իրականում մեզ համար ոլորտի քաղաքականությունն է ամբողջությամբ խնդրահարույց: Հետեւաբար մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ոլորտի քաղաքականությունն ամբողջությամբ չի բխում ազգային եւ պետական շահերից»,- ասաց մեր զրուցակիցը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում