Սկզբում ՍԴ-ի անդամների հետ շամպայն էին խմում, բայց, երբ արդեն կոնկրետ որոշումներ պետք է կայացներ ՍԴ-ն, այս կազմը դարձավ նախկին, թալանչի. Միհրան Պողոսյան


Սկզբում ՍԴ-ի անդամների հետ շամպայն էին խմում, բայց, երբ արդեն կոնկրետ որոշումներ պետք է կայացներ ՍԴ-ն, այս կազմը դարձավ նախկին, թալանչի. Միհրան Պողոսյան
Փետրվար 14 00:54 2020

«Հեղափոխության փոխարեն տեղի է ունեցել իշխանափոխություն, որի ապացույցն են իրավական համակարգում նախկին դատավորների, դատախազների ու քննիչների առկայությունը: Նույն դատախազ, քննիչ, դատավորներն այսօր էլ կատարում են իշխանության պահանջները և դառնում ժողովրդի սրտի դատավորը, դատախազը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

 

Դիտարկմանը, որ ՍԴ-ի դեպքում իշխանությունը նախընտրեց հանրաքվեի ճանապարհը, Միհրան Պողոսյանը պատասխանել է. «Ամեն ինչ փորձեցին ՍԴ-ի դեմ պայքարում, այլ ճանապարհ չունեին։ Սկզբում ՍԴ-ի անդամների հետ շամպայն էին խմում, բայց, երբ արդեն կոնկրետ որոշումներ պետք է կայացներ ՍԴ-ն, ակամայից ՍԴ այս կազմը դարձավ նախկին, թալանչի»։

 

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը եթերի ընթացքում նշել է․ «Իրական քաղաքական ճգնաժամը խորհրդարանում է։ Նիկոլին սատարած «Սասնա Ծռերն» են նույնիսկ պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլն այսօր ստեղծել է կեղծ քաղաքական օրակարգ, որպեսզի ուշադրությունը շեղի ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունից...: Մի՛ մտածեք, որ Նիկոլը մտածում է Արցախի մասին։ Նա շարքային ստախոս է, ում նպատակն է ամեն գնով պահպանել իշխանությունը»։

 

Ըստ Հարությունյանի՝ իշխանությունը թողնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով ենթարկվելու է դատապարտման։

 

Մանրամասները՝ տեսանյութում: