Արծրուն Հովհաննիսյանը՝ #ORSIS_ARMS-ի շուրջ ծավալվող զարգացումների մասին


Արծրուն Հովհաննիսյանը՝ #ORSIS_ARMS-ի շուրջ ծավալվող զարգացումների մասին
Փետրվար 14 00:40 2020

Այսօր տեղեկություն հրապարակվեց մամուլում, որ ՊՆ փոխգնդապետ Արթուր Գալստյանը, որը բաժնեմաս ուներ «ORSIS ARMS» ընկերությունում և իր հորեղբոր տղան՝ Վիլեն Գալստյանը, որն աշխատում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի սպառազինության վարչությունում, զենքերի մատակարարման մրցույթների կազմակերպման հարցերում համագործակցում են: Մասնավորապես մամուլը գրել էր, որ Վիլեն Գալստյանի ուղիղ վերահսկողությամբ են կատարվում փորձարկումները, նա է կազմում տեխբնութագրերը և դրա արդյունքում այլ ընկերությունների ապրանքատեսակներ դուրս են մնում մրցակցությունից, առավելությունը տրվում է հորեղբոր անվան հետ կապվող ՍՊԸ–ին:

 

Factor TV-ի եթերում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այս փոփոխությունները ՊՆ չեն հասնում, ասել է. «Այդ դեպքի շրջանակներում կա քրեական գործ, ես ձեռնպահ կմնամ հստակ մեկնաբանություններ տալուց, թե ինչ է տեղի ունեցել: Բայց, եթե որևէ մեկս ԶՈւ-ում կատարում ենք գործունեություն, որն օրենքից դուրս է՝ միանշանակ պետք է լինի պատասխանատվություն»:

 

Մանրամասները` տեսանյութում: