Գիտե՞ք ինչ կա՝ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ բան ասել, բայց նա էլ ասելու տեղ չունի. Շարմազանով


Գիտե՞ք ինչ կա՝ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ բան ասել, բայց նա էլ ասելու տեղ չունի. Շարմազանով
Փետրվար 14 00:12 2020

«Ես հայտարարում եմ, որ ով «այո» է ասում այս հանրաքվեին, «այո» է ասում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, տրանսգենդերության քարոզին, հակապետական և ապազգային քարոզին»,- 168 TV-ի եթերում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

 

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ «այո» ասելով՝ մերժում են կոռուպցիոներներին, Շարմազանովը պատասխանել է. «Գիտե՞ք ինչ կա՝ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ բան ասել, բայց նա էլ ասելու տեղ չունի, որովհետև հեղափոխությունից առաջ ասում էր՝ կարմիր գծերը պետք է մերժենք, տեսախցիկները պետք է մերժենք, կուտակային կենսաթոշակները պետք է մերժենք, հիմա հերթով՝ 2 տարի անցել է՝ կարմիր գծերը կան, տեսախցիկներն ավելացել են, կուտակային կենսաթոշակները խելոք մուծում են և այլն»:

 

Անդրադառնալով վարչապետի կոչին, որ այլ երկրներում ապրող ՀՀ քաղաքացիները գան Հայաստան՝ հանրաքվեին մասնակցելու՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական մակարդակը ճտիկով գրիչ է, ուրիշ բան չունի, և հույսը դրել է արտերկրում ապրող ժողովրդի վրա, որոնք այստեղ չեն ապրում, տեղյակ չեն՝ Հայաստանում ինչ է կատարվում, դրսից «լայք» են անում, հիմա հույսը դա է, և ասում է՝ եկեք-գնացեք: Գոնե, որ ասի՝ եկեք՝ մնացեք, կասեմ՝ ոչինչ, մարդը ներգաղթի կոչ է անում: Հայրենիքը մեզ համար հյուրանո՞ց է՝ գան, քվեարկեն, էլի գնան:

 

Ինչ վերաբերում է այս հանրաքվեին՝ այն ոտքից գլուխ հակասահմանադրական, հակաօրինական է: Նիկոլ Փաշինյանը փորձում է գնալ Հիտլերի, Ֆրանկոյի և այլ բռնապետների ճանապարհով և փորձում է գնալ բացարձակ բռնապետության»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: