Թուրքիան դատապարտել է Սիրիայի՝ հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձի ընդունումը

Թուրքիան դատապարտել է Սիրիայի՝ հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձի ընդունումը
Փետրվար 13 23:52 2020

Թուրքիան քննադատել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումն ու դատապարտումը՝ որոշումն անվանելով «կեղծավորություն ռեժիմի կողմից, որը երկար տարիներ կոտորած է իրականացրել, միլիոնավոր մարդկանց տարհանել իրենց տներից և քիմիական զենք կիրառել»:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման դատապարտող հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳՆ-ն: Գերատեսչությունից նաև կարծիք են հայտնել, որ Դամասկոսը պատասխանատվություն է կրում Թուրքիայի և Սիրիայի սահմանին ծավալվող հումանիտար իրավիճակի համար»:

Հիշեցնենք, որ Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը։

loading...