Մենք հավերժ վառ կպահենք Ալեքսեյ Նիկոլայի Բոթյանի՝ Ռուսաստանի հերոսի և իրական հայրենասերի հիշատակը.Պուտինը ցավակցություն է հայտնել հետախույզ Ալեքսեյ Բոթյանի մահվան կապակցությամբ


Մենք հավերժ վառ կպահենք Ալեքսեյ Նիկոլայի Բոթյանի՝ Ռուսաստանի հերոսի և իրական հայրենասերի հիշատակը.Պուտինը ցավակցություն է հայտնել հետախույզ Ալեքսեյ Բոթյանի մահվան կապակցությամբ
Փետրվար 13 15:31 2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ազգային հերոս Ալեքսեյ Բոթյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս լեգենդար հետախույզ և ուժեղ, արտասովոր անձնավորություն էր: РИА Новости-ի փոխանցմամբ՝ համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ, ուժեղ, արտասովոր անձնավորություն: Նա ղեկավարել և մասնացել է փայլուն հատուկ գործողությունների, որոնք կարևոր ներդրում են ունեցել Մեծ հաղթանակում և հավերժ ներառված են հայրենական և համաշխարհային պատմության մեջ: Մենք հավերժ վառ կպահենք Ալեքսեյ Նիկոլայի Բոթյանի՝ Ռուսաստանի հերոսի և իրական հայրենասերի հիշատակը»,- ասել է ՌԴ նախագահը:

 

Բոթյանը, որը ղեկավարել է լեհական Կրակով քաղաքի փրկարարական արշավը 1945 թվականի հունվարին, մահացել է 103 տարեկան հասակում:

Ալեքսեյ Բոթյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ահռելի ներդրում է ունեցել հիտլերականների վերացման և խոշոր թվով խաղաղ բնակիչների փրկության գործում: Բոթյանը դարձել է Յուլիան Սեմյոնովի «Մայոր Վիհր» գրքի և համանուն ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպերից մեկը: Ստեղծագործությունը նվիրված է Կրակովի փրկության արշավին: