5 միլիոնով գորգ լվացող պատգամավորը Շվեդիա է մեկնում ԱԺ-ի հաշվին


5 միլիոնով գորգ լվացող պատգամավորը Շվեդիա է մեկնում  ԱԺ-ի հաշվին
Փետրվար 13 22:48 2020

Աշխատանքային այցով 2020 թվականի փետրվարի 18-20-ը Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Նա «Իմ քայլը» խմբակցոթյան պատգամավոր է:

 

Այս մեկ տարվա ընթացքում, ինչ ձևավորվել է 7-րդ  գումարման խորհրդարանը Հռիփսիմե Գրիգորյանը որեւէ անգամ աչքի չի ընկել ուշագրավ հարցով, ելույթով կամ օրենքի նախագիծ ներկայացնելով:

 

Միակ բանը, որով նա հանրությանը հայտնի դարձավ ամռանն ԱԺ-ի բակում գորգեր լվացնել էր, որի համար պետական միջոցներից ծախսվեց հինգ մլն դրամ: 

 

Ի դեպ, նրա ամուսինն էլ՝ Դավիթ Կարապետյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է, ով ևս հաճախակի Միրզոյանի հետ մեկնում է գործուղման:



loading...