Ըստ գերմանական սոցհարցումների՝ Թուրքիան աշխարհի խաղաղությանն ուղղված 4-րդ ամենամեծ սպառնալիքն է


Ըստ գերմանական սոցհարցումների՝ Թուրքիան աշխարհի խաղաղությանն ուղղված 4-րդ ամենամեծ սպառնալիքն է
Փետրվար 13 23:02 2020

Գերմանիայում սոցհարցումներ են անցկացվել՝ պարզելու համար, թե ըստ գերմանացիների՝ որ երկրներն են ամենաշատը սպառնում համաշխարհային խաղաղությանը, գրում է Ermenihaber.am-ը: Հարցման մասնակիցներն աշխարհի խաղաղության համար վտանգ ներկայացնող երկրների շարքում ներառել են նաև Թուրքիան:

 

Նշվում է, որ հարցման մասնակիցները հնարավորություն են ունեցել որպես աշխարհի խաղաղությանն ուղղված սպառնալիք նշել միանգամից մի քանի երկիր, որոնք ներգրավված են ներկայումս ընթացող տարբեր հակամարտություններում:

     Արդյունքներն ամփոփելիս ստացվել է ներքոնշյալ պատկերը:

 

1. Իրան - 66%

 

2. ԱՄՆ - 61%

 

3. Հյուսիսային Կորեա - 55%

 

4. Թուրքիա - 51%

 

5-րդ տեղը կիսել են Ռուսաստանն ու Սիրիան 36-ական տոկոսով: