Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-14-ը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն


Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-14-ը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն
Փետրվար 13 21:29 2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-14-ը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի Պաշտպանության նախարարության կայքէջից:

Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ:

 

Կողմերը քննարկել են երկու պետությունների միջև ռազմական համագործակցության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև հաստատվել են Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության 2020 թվականի ծրագիրը: