ԶՈւ զորամիավորումներում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ

ԶՈւ զորամիավորումներում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ
Փետրվար 13 20:57 2020

Փետրվարի 10-ից 12-ը զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից։

Բացազատվել են ուսումնական կետեր, ցուցադրվել զենք-զինամթերքի պահպանման և օգտագործման, կապի միջոցների շահագործման, առաջին բուժօգնության ցուցաբերման ձևերն ու մեթոդները։

Զինծառայողները հրահանգավորվել են զենքի օգտագործման, ռազմական տեխնիկայի շահագործման, պայթուցիկ նյութերի կիրառման և գործնական պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

loading...