Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը. Աշոտ Ղուլյան


Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը. Աշոտ Ղուլյան
Փետրվար 13 20:37 2020

Արցախի ԱԺ  նախագահ Աշոտ Ղուլյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

 

«Ի կատարումն Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման՝ այսօր կուսակցության կողմից Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը:

 

Հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու և մեր դիրքորոշումը վերահաստատելու համար, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հայտարարել՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է նախագահի սեփական թեկնածուով և համամասնական ամբողջական թարմացված թիմով:

 

Կուսակցության համամասնական ցուցակը՝ շուտով»,- գրել է նա: