8 տնտեսվարողներ դադարել են զբաղվել կարագի ներմուծմամբ


8 տնտեսվարողներ դադարել են զբաղվել կարագի ներմուծմամբ
Փետրվար 13 20:30 2020

Հայաստանում կարագի շուկան շարունակում է մնալ մենաշնորհի ամենաբարձր ռիսկայնության գոտում: 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում թվով 36 տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստան է ներմուծվել մոտ 2 727 տոննա կարագ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ՝ ներմուծումը 9 տոկոսով կրճատվել է՝ 1 կիլոգրամի միջին մաքսային արժեքի շուրջ 5 տոկոսի նվազմամբ, միաժամանակ մոտ 46 տոկոսով ավելացել է ՀՀ-ում արտադրված կարագի ծավալը, ինչն ուղեկցվել է նաև կարագ արտադրող ընկերությունների թվաքանակի ավելացմամբ (28-ից հասնելով 30-ի): ՏՄՊՊՀ-ն արձանագրել է նաև թվով 4 նոր տնտեսվարող սուբյեկտների մուտքը կարագի ներմուծման շուկա, որոնք տվյալ ժամանակահատվածում ներմուծել են շուրջ 127 740 կգ կարագ: Միաժամանակ, 8 տնտեսվարողներ դադարել են զբաղվել կարագի ներմուծմամբ, որոնք 2018 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ներմուծել էին ընդամենը 64 572 կգ կարագ:

 

2019 թվականի դիտարկվող ժամանակահատվածում մոտ 4 անգամ ավելացել են արտահանված կարագի ծավալները՝ կազմելով 52 տոննա, արտահանում իրականացնող ընկերությունների թիվն ավելացել է 2-ով (3-ից հասնելով 5-ի):
 
2018 թվական ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել է 58 ընկերություն, ընդ որում՝ կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 79 տոկոս։ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել են 56 ընկերություններ՝ նախորդ տարվա համեմատ 2-ով քիչ, ընդ որում, կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 69 տոկոս։ 2019 թվականի նույն ժամանակահատվածում կարագի իրացման ծավալները նվազել են 15 տոկոսով (3573,5 տոննայից հասնելով 3297,9 տոննայի)։ Սա այն դեպքում, երբ կարագը ներառված է նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների ցանկում, որի հիման վրա գնահատվում է մեր ազգաբնակչության կենսամակարդակը։ Այստեղ տրամաբանական հարց է ծագում. այդ ինչպե՞ս է արտագաղթի կրճատման և տուրիստների թվի երկնիշ աճի պայմաններում 2019 թվականի ընթացքում նվազել կարագի ներկրման և սպառման ծավալները։ Ըստ երևույթին, կա՛մ պաշտոնատար անձանց հրապարակած թվերը են կեղծ, կա՛մ մեկ տարվա ընթացքում մարդիկ կտրուկ նվազեցրել են իրենց կարագի սպառումը։ Հայաստանում կարագի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող հիմնական կազմակերպություններն են «Ալֆա Ֆուդ Սերվիս» ՍՊԸ-ն, «Մառանիկ» ՍՊԸ-ն, «Լակտալիս Արմա» ընկերությունը, «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տունը: Սակայն, նրանց կողքին գործում են նաև առավել փոքր ընկերություններ, որոնք նույնպես շուկայում թելադրող են համարվում: Այդ ընկերությունները և դրանց սեփականատերերը հետևյալն են:
 
Պրոդմարկետ ՍՊԸ՝


loading...