Մանրամասներ «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսի վերաբերյալ

Մանրամասներ «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսի վերաբերյալ
Փետրվար 13 19:47 2020

Հայաստանի ազգային պատկերասրահը եւ «Искусство Наций» հիմնադրամը (Ազգերի արվեստ) ներկայացնում են «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը:

 

Կցուցադրվեն Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն՝ մեկենաս եւ հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:

 

Նշվում է, որ նախագիծը ներկայացվել է շուրջ 11 երկրներում: Հավաքածուն 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ:

Ցուցահանդեսը կգործի մարտի 7-ից ապրիլի 26-ը:

 

Տոմսի արժեքը`

Մեծահասակներ` 3000 դրամ

Ուսանողներ, թոշակառուներ` 1000 դրամ

Դպրոցականեր` 600 դրամ

 

Մինչեւ 6 տարեկան երեխաների, պատերազմի մասնակիցների եւ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար մուտքն անվճար:

loading...