Ռուբինյանց փողոցի երթևեկելի հատվածում կա բաց դիտահոր (տեսանյութ)


Ռուբինյանց փողոցի երթևեկելի հատվածում կա բաց դիտահոր (տեսանյութ)
Փետրվար 13 19:02 2020

Քիչ առաջ  Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի երթևեկելի հատվածում կա բաց դիտահոր: 

Մեզ զանգահարած քաղաքացին հայտնեց, որ դիտահորի փականը (կափարիչը) կոտրված է և գտնվում է փողոցի երթևեկելի հատվածում: 

«Արդեն ճանապարհը սառումա,  իմ մեքենան էլ սահեց հազիվ փախցրի, որ մեքենան չընկնի մեջը: Առավոտյան էլ էր նույն վիճակը, բայց  մտածեցի երեկոյան փակած կլինեն»,- մեզ հետ զրույցում հայտնեց ահազանգած քաղաքացին: 

Կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, որտեղից մեզ պատասխանեցին, որ դիտահորը պատկանում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին:

«Մենք արդեն տեղյակ ենք պահել խնդրի մասին հուսանք` այսօր կփակվի»,-հայտնեցին քաղաքապետարանից: 

 

 

 


loading...