Էդմոն Մարուքյանը հրապարակել է Սերժ Սարգսյանի ներկայությամբ իր ելույթը


Էդմոն Մարուքյանը հրապարակել է Սերժ Սարգսյանի ներկայությամբ իր ելույթը
Փետրվար 12 22:44 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Իմ պատգամավորական գործունեության 7 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը մեկ անգամ է եկել ԱԺ, որտեղ հնարավոր է եղել նրա աչքերի մեջ նայելով ասել այն ամենն ինչ ասել եմ` երկու անգամ ելույթ ունենալով: Պարզվեց, որ վարչապետը մոռացել է այդ ամենն ու այսօր պնդում էր, որ նման բան չի եղել: Խնդրեմ` դիտեք»,-գրել է Մարուքյանը և կից տեսանյութ հրապարակել: 
 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բանավեճ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի և վարչապետի միջև։